չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Մի վախեցեք նորարարություններից , եղեք համարձակ, ստեղծեք, պրպտեք, առաջ ընթացեք. Վարդան Ղուկասյանը՝ ուսանողներին

Մի վախեցեք նորարարություններից , եղեք համարձակ, ստեղծեք, պրպտեք, առաջ ընթացեք. Վարդան Ղուկասյանը՝ ուսանողներին

Գյումրու կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ուսանողների օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել.

«Շնորհավորում եմ ձեզ ուսանողների միջազգային օրվա առթիվ: Այդ տարիները յուրահատուկ են. ուսանողական տարիներին եք առաջին անգամ ինքներդ ձեզ բացահայտում, ինքնուրույն որոշումներ կայացնում, ծանոթանում նոր ընկերների հետ և ստեղծում հիշողություններ, որոնք մի ամբողջ կյանք ձեզ հետ կլինեն:

Ձեր էներգիան, հետաքրքրասիրությունն ու համառությունը հենց այն ուժն է, որը կարող է փոխել աշխարհը: Թող այդ տարիները լինեն լի նոր գաղափարներով, վերելքներով և ինքնակատարելագործմամբ:

Մի վախեցեք նորարարություններից , եղեք համարձակ, ստեղծեք, պրպտեք , առաջ ընթացեք, որպեսզի ձեր ձեռքբերումներով եւ նվաճումներով կարողանաք ծառայել մեր սուրբ հայրենիքին ու ժողովրդին։

Կրնին շնորհավորում եմ ու մաղթում, որ ուսանողական ճանապարհը լինի ուրախությամբ, ոգևորությամբ և անսահման հնարավորություններով լի»։

  • Կիսվել: