ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Մհեր Գրիգորյանը և Գերմանիայի դեսպանը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների զարգացման շուրջ

Մհեր Գրիգորյանը և Գերմանիայի դեսպանը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների զարգացման շուրջ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին իր դիվանագիտական առաքելության ընթացքում կատարված աշխատանքի համար և մաղթել հաջողություններ իր հետագա գործունեության մեջ:

Դեսպան Վիկտոր Ռիխտերն իր հերթին շնորհակալություն է հայտնել անձամբ փոխվարչապետին իր դիվանագիտական առաքելության ընթացքում ցուցաբերված աջակցության և ստեղծված կառուցողական համագործակցության համար:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-գերմանական երկկողմ հարաբերությունների զարգացման շուրջ:

  • Կիսվել: