երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Մեզ խաբում են, թե գնում ենք նոր Հայաստան, մենք հետ ենք գնում դեպի 90-ականների Հայաստան. Ռուստամյան

Մեզ խաբում են, թե գնում ենք նոր Հայաստան, մենք հետ ենք գնում դեպի 90-ականների Հայաստան. Ռուստամյան

Մեզ խաբում են, թե գնում ենք նոր Հայաստան, մենք հետ ենք գնում դեպի 1990-ականների Հայաստան` 90-ականների կոսմոպոլիտիզմն է, դրան գումարվել է աղանդավորությունը, այլասերվածության լայնածավալ քարոզչությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը, ով ևս մասնակցում էր Վազգեն Մանուկյանի նախաձեռնած «Վերնատուն» ակումբի համաժողովին:

Հարցին` ՀՅԴ-ի վերջնական նպատակն իշխանափոխությո՞ւնն է, Ռուստամյանն արձագանքեց. «Վերջնական նպատակը իրական ժողովրդի իշխանություն հաստատելն է, իսկ այսօր հաստատվել է վարչախմբի իշխանություն»:

Ռուստամյանն ընդգծեց. «Եթե Փաշինյանը այս ամենը կտեսնի և կփոխի`բրավո, բոլորս միասին այս գործը կտանենք առաջ: Իսկ եթե ոչ, կունենանք այն, ինչ մինչև հիմա ունեցել ենք»:

Արմեն Ռուստամյանը նկատեց, որ այսօր էլ իշխանությունը պակաս կոռումպացվածը չէ. «Նախկին համակարգը քանդվել է, բայց նոր հակակոռուպցիոն պայքար չի ձևավորվել: Այսօր հակակոռուպցիոն պայքարը 99 տոկոսով ուղղված է նախկինների դեմ»:

Ռուստամյանի կարծիքով` այսօր քրգործ հարուցելը դարձել է իշխանությունների համար գործիք իրենց ընդդիմադիրների դեմ պայքարելու համար. «Եթե կարող են մարդուն հարցնել, թե տանիքը որտեղից, վաղն էլ կարող են ինձ հարցնել, թե կոստումս որտեղից: Արսեն Բաբայանին 22 օր պահել են անազատության մեջ, դա նորմա՞լ է: Եթե իրավական համակարգը գոնե մեկ անմեղ մարդ է պատժում, արդեն իրավական համակարգ գոյություն չուն»:

  • Կիսվել: