Մեզ համար անսպասելի երրորդ երկրներ աջակցում են Նախիջևան տանող ճանապարհի ադրբեջանական մեկնաբանությանը․ Միրզոյան
Մենք տեսնում ենք, որ երրորդ երկրները, երբեմն նույնիսկ մեզ համար անսպասելի երրորդ երկրները, աջակցում են այս ճանապարհի ադրբեջանական մեկնաբանությանը: Այս մասին հոկտեմբերի 20-ին Իրանի ԱԳ նախարարի հետ ճեպազրույցում, խոսելով Նախիջեւանից Ադրբեջան ճանապարհի մասին, ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Նա նշել է, որ այստեղ նույնպես Հայաստանը հանդիպում է Ադրբեջանի անզիջում պահվածքին։ «Մենք բազմիցս նշել ենք, որ արտատարածքային կարգավիճակով միջանցք բացելու մասին խոսք լինել չի կարող։ 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայից հետո ընդունված եռակողմ հայտարարության համաձայն՝ ռազմական գործողությունները դադարեցվել են։
Այս հայտարարությամբ, ինչպես նաեւ հարակից այլ հայտարարություններով, ընդգծվել է տրանսպորտային եւ տնտեսական ենթակառուցվածքների բացման կարեւորությունը: Այս հայտարարություններում խոսվում է նաեւ Նախիջեւանի եւ Ադրբեջանի հիմնական մասի միջեւ տրանսպորտային հաղորդակցությունների հաստատման մասին։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք ճանապարհներ բացել Ադրբեջանի ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների համար, ամրագրել այն դիրքորոշումը (եւ առանց կասկածի տակ դնելու), ըստ որի՝ բացվող ենթակառուցվածքը պետք է մնա այն երկրների ինքնիշխանության ներքո եւ գործի այն երկրների օրենսդրությամբ, որ երկրների տարածքովդրանք անցնում են. Դա վերաբերում է նաեւ Նախիջեւանից Ադրբեջանի հիմնական հատված տանող ճանապարհին, որով կարող են տեղաշարժվել նաեւ երրորդ երկրների քաղաքացիները։
Մենք կարծում ենք, որ այս հարցում կարող են լինել ավելի արդիական լուծումներ, այդ թվում՝ բեռների հայտարարագրում եւ այլն։ Բայց հիմնական պահանջն այն է, որ ճանապարհը պետք է մնա մեր ինքնիշխանության ներքո եւ գործի մեր օրենսդրությանը համապատասխան»,- ասել է Միրզոյանը։


