ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Մեզ ամենաշատը քննադատում են մեզ այն բանի համար, որ մինչև հիմա դատապարտված չեք. Կոնջորյանը՝ Սեյրան Օհանյանին

Մեզ ամենաշատը քննադատում են մեզ այն բանի համար, որ մինչև հիմա դատապարտված չեք. Կոնջորյանը՝ Սեյրան Օհանյանին

Մեր ընտրողներն ու համակիրները ամենաշատը քննադատում են մեզ այն բանի համար, որ Դուք մինչև հիմա դատապարտված չեք, բանտարկված չեք: Մեզ ասում եմ՝ ինչո՞ւ Սեյրան Օհանյանը, լինելով պաշտպանության նախարար, թալանել է բանակը, և հիմա նստած չէ: Մեզ հիմա քննադատում են, ասում են՝ հերիք չէ՝ դատապարտված չէ, նաև պատգամավոր է, գալիս է, ելույթներ է ունենում... Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ արձագանքելով իշխանությաննն ուղղված՝ Սեյրան Օհանյանի քննադատություններին:

Կոնջորյանը, մասնավորապես, նշեց. «Բա եթե մենք այդքան ուզուրպատոր ենք, եթե ուզում ենք դատական իշխանությունը մեզ ենթարկեցնել, ինչո՞ւ են մեր համակիրները մեզ քննադատում այն բանի համար, որ դուք նստած չեք:

Նույն բանն ասում են Ռոբերտ Քոչարյանի մասին: Ասում են՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը 20 տարի Հայաստանը թալանել են, ընտրակեղծարարությամբ են զբաղվել, Հայաստանը հարստահարել են, ասում են՝ ինչո՞ւ չեն նստած: Այսօր ամենաշատ հնչող քննադատությունը մեր իշխանության, մեր կառավարությանը, մեր կառավարող մեծամասնությանը, որ հայտնի թավիշ ասում են, դրա մասին է»:

Նա հավելեց, որ երբ Սեյրան Օհանյանն ամբիոնից ելույթ է ունենում, մարդիկ դա ևս անվանում են «թավիշ»:

  • Կիսվել: