Մեծ պատիվ է վերադառնալ Հայաստան. Փաուեր
Հենց նոր վայրէջք կատարեցի Երևանում։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը:
՛՛Ինձ համար մեծ պատիվ է վերադառնալ Հայաստան. սա իմ երկրորդ այցն է վերջին մեկ տարվա ընթացքում՝ ԱՄՆ-ի և ՀՀ-ի միջև ընդլայնվող գործընկերության պահին:
Անհամբեր սպասում եմ այս շաբաթ իմ այցի ընթացքում համագործակցության խորացմանը՛՛,-նշել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, ոչ Փաուերը ժամանել է ՀՀ:


