ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Մեծ Բրիտանիայի դեսպանն ու Սյունիքի մարզպետը քննարկել են տարածաշրջանում անվտանգության իրավիճակը

Մեծ Բրիտանիայի դեսպանն ու Սյունիքի մարզպետը քննարկել են տարածաշրջանում անվտանգության իրավիճակը

Սյունիք կատարած այցի ընթացքում Մեծ Բրիտանիայի դեսպանը հանդիպել է մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ՝ քննարկելու տարածաշրջանային զարգացումն ու համագործակցությունը։
 
Զրույցը ներառում էր մի շարք թեմաներ՝ այդ թվում՝ Սյունիքում տեղական ինքնակառավարման դերը, ընդգրկուն զարգացման կարեւորությունը եւ տարածաշրջանում անվտանգության իրավիճակը։
 
«Ուրախ էի կրկին հանդիպել մարզպետ Ղուկասյանին։ Քննարկեցինք Սյունիքի զարգացման ընթացքն ու մարզպետի ապագայի տեսլականը։ Ինձ համար խաղաղությունն ու անվտանգությունը առանցքային են այս դինամիկ տարածաշրջանի ներուժը լիարժեք օգտագործելու համար։ Վստահեցրի՝ Միացյալ Թագավորության աջակցությունը շարունակական է»,-նշել է դեսպան Գալագերը։

  • Կիսվել: