ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Մեծ Բրիտանիան Ադրբեջանին հետևողականորեն կոչ է անում ազատ արձակել ռազմագերիներին. Լորդերի պալատի անդամ

Մեծ Բրիտանիան Ադրբեջանին հետևողականորեն կոչ է անում ազատ արձակել ռազմագերիներին. Լորդերի պալատի անդամ

Մեծ Բրիտանիան Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ապահովել, որ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողության ժամանակ ձերբակալվածներին արդար դատավարության հնարավորություն ընձեռվի, և ապահովվեն անվտանգ պայմաններ՝ Ադրբեջանի միջազգային պարտավորություններին և պարտականություններին համապատասխան։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ Ջենի Չեփմենը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Բաքվում մեր դեսպանատունը մեծ ուշադրություն է դարձնում այս գործերին և պարբերաբար թարմացնում է տեղեկությունները։ Մենք նաև հետևողականորեն կոչ ենք անում ազատ արձակել մնացած բոլոր ռազմագերիներին։

Պետ​​նախարար Սթիվեն Դութին հարցերը բարձրացրել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Էլչին Ամիրբեկովի հետ հոկտեմբերին Մեծ Բրիտանիա կատարած այցի ժամանակ։

Մարտի 10-ին Ադրբեջանի նախագահի գլխավոր խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպմանը պետնախարարը Ադրբեջանին միաժամանակ կոչ է արել օգտվել Հայաստանի հետ պատմական խաղաղության պայմանագիր ստորագրելու հնարավորությունից՛՛։

Ջենի Չեփմենը վստահեցրել է, որիր երկրի վարչապետն ու արտգործնախարարը ևս փոխանցել են այս ուղերձները:

 

  • Կիսվել: