չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Մեսրոպ Մեսրոպյանը չի հասկանում, որ վաղն իրեն որպես թրաֆիքինգի զnh փուռն են տալու. Մանուկյան

Մեսրոպ Մեսրոպյանը չի հասկանում, որ վաղն իրեն որպես թրաֆիքինգի զnh փուռն են տալու. Մանուկյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի կարծիքով՝ ՀԷՑ-ի՝ լիցենզիայից զրկման որոշումը կանխատեսելի էր դեռ մեկ տարի առաջ, երբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավար նշանակվեց Մեսրոպ Մեսրոպյանը։ Այս մասին Մանուկյանն ասաց դատարանի առաջ լրագրողների հետ զրույցում:

Նա հիշեցրեց, որ այդ պահին ընդդիմությունը բարձրաձայնել էր հնարավոր ռիսկերը, որոնք այժմ, նրա խոսքով, իրականություն են դարձել։

Մանուկյանը նշեց, որ ՀԷՑ-ի նկատմամբ իրականացվող գործընթացները կարող են միջազգային արբիտրաժային դատարաններում բերել միլիոնավոր դոլարների պահանջների Հայաստանի Հանրապետության նկատմամբ, իսկ այդ գումարները «վճարելու է շարքային քաղաքացին»։

Մեսրոպյանին, Մանուկյանի խոսքով, «օգտագործում են» քաղաքական որոշումների իրականացման համար, իսկ փոփոխված օրենսդրական կարգավորումները թույլ են տալիս մեկ անձի ստորագրությամբ ընդունել առանցքային որոշումներ։

«Մեսրոպյանը չի հասկանում, որ վաղն իրեն որպես թրաֆիքինգի զոհ փուռն են տալու. օրենքը փոխեցին, որ մենակ Մեսրոպյանի ստորագրությամբ կարողանա որոշում կայացնել, միլիոնավոր դրամներ աշխատող Ռոմանոսին նշանակելու, այսօր դա ու հետագա բոլոր քայլերը, վաղը բոլորը չքմեղանալու են, ասելու են՝ բա գնացեք այն հրազդանցի հարիֆից պահանջեք, մենք ի՞նչ կապ ունենք»,-ասաց Մանուկյանը:

Նա նաև հավելեց, որ հանձնաժողովի անդամ Արա Նռանյանը խախտումների վտանգի մասին նախապես զգուշացրել է և քվեարկել է դեմ՝ նշելով, որ գործընթացը կարող է հակասահմանադրական լինել։

  • Կիսվել: