Մեսրոպ Մանուկյանը Երևանի ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է գրել
Մեսրոպ Մանուկյանը Երևանի ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է գրել։ Նա ԶԼՄ-ներին հայտնել է, որ պատրաստվում է վերցնել ԱԺ պատգամավորական մանդատը։
Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքը 9-րդ գումարման ԱԺ-ում կունենա 12 պատգամավոր։ Ցուցակը գլխավորող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կհրաժարվի մանդատից, իսկ 13-րդ համարի ներքո արդեն Մեսրոպ Մանուկյանն է։



