հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
Մեր ժողովուրդն այլևս հայրենիք փնտրելու կարիք չունի, հայրենիքը գտնված է. Նիկոլ Փաշինյան

Մեր ժողովուրդն այլևս հայրենիք փնտրելու կարիք չունի, հայրենիքը գտնված է. Նիկոլ Փաշինյան

Մեր ժողովուրդն այլևս հայրենիք փնտրելու կարիք չունի, հայրենիքը գտնված է։ Այսօր մենք ավելի պետություն ենք, քան՝ երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան՝ երբևէ։ Այս մասին Սարդարապատում իր ելույթի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«29 հազար 743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված տարածքով Հայաստանի Հանրապետությունը մեր ժողովրդի ոչ թե կորուստների, այլ՝ ձեռքբերումների արտահայտությունն է»,- նշել է նա։

 Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին վարչապետ նշել է, որ Երևանը և Բաքուն երկկողմ խորհրդակցություններ են անցկացնում խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետների շուրջ համաձայնության գալու համար։

«Ակտիվ երկխոսություն է ընթանում նաև Թուրքիայի հետ», – Սարդարապատի հուշահամալիրում Հանրապետության օրվա առթիվ ելույթում ասաց ՀՀ վարչապետը։

  • Կիսվել: