Մեր մոտեցումը հայտնի է, մենք շարունակում ենք բանակցությունները. Վահագն Խաչատուրյան
Մեր մոտեցումը հայտնի է, մենք շարունակում ենք բանակցությունները։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ թեեւ խաղաղության համաձայնագրի տեքստը պատրաստ է, սակայն Ադրբեջանը շարունակում է կրակել սահմաններին։
Ճշտող հարցին՝ անգամ այն դեպքում, որ Ադրբեջանը շարունակում է կրակել հայկական բնակավայրերի ուղղությա՞մբ, ն ա կրկնեց. «Մենք շարունակում ենք բանակցությունները»։