երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ. Սրբուհի Գալյան

Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ. Սրբուհի Գալյան

Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության տեսանկյունից մեր սեղանին «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենսդրության մշակումն է, ինչպես նաև «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենսդրական փաթեթների մշակումը, բացի դրանից՝ նաև նոր Սահմանադրություն ունենալու հետ կապված քայլեր ձեռնարկելն է: Այդ մասին 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

«Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ: Մենք մեր աշխատանքները պետք է տանենք հենց այդ ուղղությամբ»,- ասաց նախարարը:

  • Կիսվել: