երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Մեր հայրենակիցները Հռոմից բարեհաջող ժամանել են Երևան․ Փոխվարչապետ (տեսանյութ)

Մեր հայրենակիցները Հռոմից բարեհաջող ժամանել են Երևան․ Փոխվարչապետ (տեսանյութ)

Մեր հայրենակիցները «Atlantis European Airways» ավիաընկերության կողմից Հռոմից իրականացված չարթերային թռիչքով բարեհաջող ժամանել են Երևան: Ինչպետ տեղեկացնում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, նրանք մեկուսացված կարգով փոխադրվել են հատուկ բնակության վայր, որտեղ ենթակա են լինելու 14-օրյա կարանտինային ռեժիմի:

«Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ներգրավված բոլոր գերատեսչություններին, ավիաընկերությանը և ինքնաթիռի անձնակազմին, Վատիկանում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանին և Իտալիայում ՀՀ դեսպանության անձնակազմի՝ համակարգված և արդյունավետ աշխատանքի համար»,- գրել է փոխվարչապետը։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ, հրապարակելով ժամանման տեսանյութը, հայտնել է, որ  թռիչքի ժամանակ արտակարգ պատահարներ չեն եղել։

«Ժամանելուն պես բարձր ջերմություն ունեցողներ չեն եղել»,- գրել է նախարարը։

  • Կիսվել: