կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Մեր ձախողումը Նիկոլ Փաշինյանի ձախողումները չկանխելն է․ Խաչատրյան

Մեր ձախողումը Նիկոլ Փաշինյանի ձախողումները չկանխելն է․ Խաչատրյան

Մեր ձախողումը երկրի առաջ ծառացած վտանգի վրա այդքան ազդեցություն չի ունեցել, որովհետև Նիկոլ Փաշինյանի ձախողումները շարունակվում են։ Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Այսինքն՝ մեր ձախողումը Նիկոլ Փաշինյանի ձախողումները չկանխելն է, դուք հիմքը թողած՝ վերադառնում եք ածանցյալին: Եթե մենք չձախողեինք, այսօր 17 ստրկացուցիչ կետ սեղանին դրված չէր լինի: Եթե դուք մեր երկրի մասին մտածում եք, պետք է օգնեք մեզ, որ այս իշխանությունները շուտ գնան Բաքու, որովհետև Երևանում իրենց ոչ ոք չի սպասում»,-նկատեց պատգամավորը:

Լրագրողի դիտարկմանը՝ թե ո՞վ է մեղավոր իրենց ձախողումների համար և ինչո՞ւ չեն կարողանում իշխանափոխություն իրականացնել՝ Խաչատրյանը պատասխանեց.«Մենք ասել ենք, որ իշխանություններին հեռացնելը մեր օրակարգում է։ Չենք ասել, որ դա կլինի դեկտեմբերի 6-ին։ Օրինակ, այս տարի եղել են բողոքներ, դրանց ալիքը մեծացել է: Այո՛, մեր քաղաքական նպատակն ուժի մեջ է, այս երկիրը փրկելու համար նրանք պետք է գնան, ինչքան շուտ, այդքան լավ»:

  • Կիսվել: