Մեր ԱԱԾ–ն աշխատում է. ԱԽ քարտուղարը` Մոսկվայում ՀՀ վարչապետի անվտանգության մասին
Եթե Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կյանքին սպառնալիք լինի, ԱԱԾ–ն կտեղեկացնի։ Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նա պատասխանեց լրագրողի այն հարցին` արդյոք ՀՀ վարչապետին ԱԽ քարտուղարը ներկայացրել է` Մոսկվայում նրա կյանքին վտանգ սպառնո՞ւմ է, թե՞ ոչ, կատարվե՞լ են արդյոք ուսումնասիրություններ։
«Ցանկացած սպառնալիք, եթե լինում է, մեր ԱԱԾ և մնացած այլ կառույցները ցանկացած իրավիճակի հետ կապված անվտանգությունը գնահատում են, և եթե սպառնալիք է լինում, բնականաբար, տեղեկացնում են»,– ընդգծեց նա ու արագ հեռացավ։