կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Մենք վստահ ենք՝ ընտրություններին մասնակցելու պարագայում, մեր հավաքած տոկոսը անցողիկ է. Հայկ Մամիջանյան

Մենք վստահ ենք՝ ընտրություններին մասնակցելու պարագայում, մեր հավաքած տոկոսը անցողիկ է. Հայկ Մամիջանյան

Նախագահ Սերժ Սարգսյանը մի քանի օր առաջ ձևակերպել էր Հանրապետականի բանաձևը՝ մեզ չի հետաքրքրում որևէ այլ նպատակ, քան Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացումը։ Այս մասին, այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ կա տպավորություն, որ ընդդիմադիր ուժերը մրցում են Նիկոլ Փաշինյանին ընդդիմություն աշխատելու դերի համար։

«Եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվի հեռացնել իշխանությունից, ի՞նչ տարբերություն, թե ով խորհրդարանում կլինի, բոլորս պարտավոր ենք կպնել գործի և այնպես անել, որպեսզի մեր երկիրը ավելի անվտանգ և խաղաղ լինի։ Եթե դա հանկարծ ինչ-որ պատճառների և կեղծիքների արդյունքում չհաջողվի՝ ոչ իմպիչմենտով, ոչ ընտրապայքարով, ի՞նչ էական է, թե այս դահլիճում ով է նստած»,–ասաց նա։

Անդրադառնալով ՀՀԿ–ի վարկանիշին, Մամիջանյանը հայտարարեց. «Մենք գնահատել ենք մեր շանսերը և վստահ ենք, որ մեր ընտրություններին մասնակցելու պարագայում հավաքած տոկոսը անցողիկ է»։

Հիշեցնենք՝ ՀՀԿ-ն հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության հերթական՝ 18-րդ համագումարն անցկացվելու է սույն թվականի ապրիլի 4-ին, որի ընթացքում, կհայտարարեն ընտրություններին մասնակցելու կամ չմասնկացելու մասին:

  • Կիսվել: