հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Մենք, որ ասում ենք կրթության շարունակականություն, հասկանում ենք՝ զրո դասարանում շնչում ես, ակադեմիկոսի կարգավիճակում՝ արտաշնչում, դա աբսուրդ է. Փաշինյան

Մենք, որ ասում ենք կրթության շարունակականություն, հասկանում ենք՝ զրո դասարանում շնչում ես, ակադեմիկոսի կարգավիճակում՝ արտաշնչում, դա աբսուրդ է. Փաշինյան

«Առնվազն երկու տարի պետք է մասնագետն ընկերությունում աշխատած լինի, ընկերությունը պետք է ցույց տա, որ ինքը ներդրում է արել այդ աշխատողի վրա աշխատավարձի տեսքով, եկամտային հարկի տեսքով և հիմա ուզում է իր ներդրումը դարձնի շարունակական: Երբ այդ ընկերությունից կգնան հետ չեն գա, այդ ժամանակ այդ ընկերությունը կգնա իր ընտանիքի անդամների հետևից, Կառավարությունից, որ մեկը գնա ասի՝ ինչու չես վերադարձել, 25 էջերով ուղիղ եթերներ կլինեն, բայց մասնավորի հետ ըտենց չեն կարողանալու խոսել»,- Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ նույնիսկ բակալավրից հետո մագիստրատուրա միանգամից գնալու կուլտուրան շատ տարածված չէ. «Մարդիկ մի հատ պաուզա են վերցնում, ուզում են հասկանան այս մասնագիտությունն ինչ է, աշխատանքի շուկան ինչ է: Մենք, որ ասում ենք կրթության շարունակականություն, հասկանում ենք, որ զրո դասարանում շնչում ես՝ ակադեմիկոսի կարգավիճակում արտաշնչում: Կներեք դա աբսուրդ է և դրա համար է, որ ունենք այն, ինչ ունենք. տոննաներով, ֆուռերով դիպլոմներ, բայց որ իրականության մեջ ուզում ես հասկանալ՝ ինչ է կատարվում, այդքան էլ ըտենց չի»:

  • Կիսվել: