Մենք օկուպացված տարածքների նկատմամբ մեր ինքնիշխանությունը ռազմական ճանապարհով վերականգնելու խնդիր չենք դնում․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսի ժամանակ անդրադարձավ Ադրբեջանի ղեկավարի այն հայտարարություններին, թե ՀՀ-ն զինվում է և ժամանակ է ձգում։
«Մեղադրանքները համարում եմ անարդար, քանի որ բազմիցս եմ ասել, որ ցանկացած պետություն ունի ուժեղ ու մարտունակ բանակ ունենալու իրավունք: Միջազգային իրավունքն ու ՄԱԿ-ի կանոնադրությունը զինված ուժեր ունենալու և ինքնապաշտպանվելու իրավունքը համարում է անօտարելի իրավունք․ այսինքն ցանկացած երկիր ինքն իրեն պաշտպանելու իրավունք ունի, և այս իրավունքը չի կարող վիճարկվել, քանի որ միջազգային իրավունքում հանրահայտ պարտավորություն կա պետությունների համար՝ իրենց քաղաքացիներին պաշտպանելու պարտավորությունը»,- ասաց նա։
Վարչապետի խոսքով՝ այն բարեփոխումները, որոնք տեղի են ունենում ՀՀ ԶՈւ-ում, ունեն միայն ու միայն այս նպատակը։
«Ընդդիմությունը մեզ քննադատել ու քննադատում է այն փաստի համար, որ ՀՀ ինքնիշխան տարածքներ՝ ավելի քան 200 քկմ, օկուպացված են, և ՀՀ կառավարությունը միջոցներ չի ձեռնարկում այդ օկուպացված տարածքները հետ բերելու համար։ Որպեսզի ամեն ինչ պարզ լինի, ուզում եմ ասել, որ այդ տարածքները՝ ՀՀ 29,743 քկմ տարածքը մեզ համար սակարկության ենթակա չէ, բայց մյուս կողմից մենք այսօր և վաղը ընդհանրապես խնդիր չենք դնում ռազմական ճանապարհով այդ տարածքների նկատմամբ մեր ինքնիշխանությունը վերականգնելու, քանի որ համարում ենք, որ այն պայմանավորվածությունները և սկզբունքները, որոնք որդեգրված են, հնարավորություն են տալիս, որ մենք մեր խնդիրները լուծենք խաղաղ բանակցային եղանակով, այդ թվում՝ սահմանազատման գործընթացով։ Ուրեմն, Հայաստանը որևիցե ագրեսիվ մտադրություն չունի»,- ասաց նա։
Փաշինյաը նաև հավելեց. «Ադրբեջանը քննադատում է, որ Հայաստանը Ֆրանսիայի, Հնդկաստանի հետ ունի ռազմատեխնիկական համագործակցություն: Բայց մենք գիտենք, որ Ադրբեջանը զենք է ձեռք բերում, օրինակ, Իտալիայից: Ինչո՞ւ Ադրբեջանը կարող է զենք ձեռք բերել Իտալիայից, Հայաստանը չի կարող զենք ձեռք բերել Ֆրանսիայից: Ադրբեջանը զենք է ձեռք բերում Պակիստանից: Ինչու Ադրբեջանը կարող է զենք ձեռք բերել Պակիստանից, Հայաստանը չի կարող զենք ձեռք բերել Հնդկաստանից: Ասում են՝ Արեւմուտքը զինում է Հայաստանին: Ադրբեջանը զենք է ձեռք բերում Սլովակիայից, Սերբիայից, Բուլղարիայից: ԵՄ-ի առնվազն երեք երկրներ ռազմատեխնիկական համագործակցություն ունեն Ադրբեջանի հետ: Ադրբեջանը ահռելի զենք է ձեռք բերում Իսրայելից:
Բայց մենք այստեղ էլ չենք գնում կոնֆլիկտային ճանապարհով: Ասում ենք՝ ունե՞ք մտահոգություն, մենք էլ ունենք, եկեք սպատռազինությունների փոխադարձ վերահսկման եւ կրճատման մեխանիզմներ ձեւավորենք: Այդ առաջարկն ուժի մեջ է:
Մենք որեւէ կերպ հետաքրքրված չենք էսկալացիայով»:
Նա հայտարարեց, որ Հայաստանը հավատարիմ է մնում խաղաղության օրակարգին. «Մեր հավատարմությունը չի սասանվելու, որովհետեւ մենք տեսնում ենք նաեւ ժողովրդի աջակցությունը: Սահմանազատման հարցում այդքան քննադատություն եղավ: Կիրանցից հետո, երբ ես գնացի Սյունիքի մարզ, այնտեղ մարդիկ հարցրեցին՝ ինչ է տեղի ունենում: Ես նկարներ ցույց տվեցի, իրենց առաջին ռեակցիան այն էր, որ մեզ մոտ ե՞րբ է դա


