Մենք մեզ տարածաշրջանում օտար ենք համարում. Փաշինյան
Ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մենք մեզ տարածաշրջանում օտար ենք համարում, ինչը եր ֆունդամենտալ պրոբլեմներից մեկն է: Այս մասին վարչապետն ասել է Ներքին Բազմաբերդ գյուղում աշակերտների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով նրանցից մեկի հարցին, թե ինչքանով է վստահ, որ Թուրքիայի հետ սահմանների բացումը մեզ օգուտ կբերի՝ այն դեպքում, երբ Թուրքիան երեբեւիցե չի ցանկացել բարելավե հարաբերությունները ՀՀ-ի հետ:
Ի պատասխան՝ Փաշինյանը, մասնավորապես, ասել է. ՛՛Մեր ֆունդամենտալ պրոբլեմներից մեկն այն է, որ մենք մեզ տարածաշրջանում օտար ենք համարում: Այսինքն՝ մենք այստեղ միջավայրի հետ ավելի շատ պրոբլեմներ ունենք, քան ներդաշնակություն: Եւ սա օգտագործվում է մեր դեմ ե՛ւ միջավայրի կողմից, ե՛ւ արտամիջավայրի կողմից: Մեր խնդիրը սա է, որ մենք ապրենք իրական կյանքով, սիրենք մեր իրական հայրենիքը, որի տարածքը շատ կոնկրետ է մեզ համար, եւ մենք պատասխանատու զգանք այդ հայրենիքի համար: Կոնկրետացնենք եւ այդ կոնկրետացվածությունը մեր պաշտպանվածությունը կմեծացնի, բայց փաստ չէ, որ ուրիշները դրա հետ կհամաձայնվեն՛՛:


