շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Մենք խոսում ենք ժողովրդավարությունից, իրենք խոսում են ռումբերի, «Զարյա 3»-ի, աթոռների ու փողերի մասին. Բագրատ Սրբազան

Մենք խոսում ենք ժողովրդավարությունից, իրենք խոսում են ռումբերի, «Զարյա 3»-ի, աթոռների ու փողերի մասին. Բագրատ Սրբազան

Շարժման ամենակարևոր բաղադրիչը մարդկանց տեսնելն է, գոտեպնդելն ու գոտեպնդվելը։ Այս մասին այսօր Ծարավ աղբյուր փողոցի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:

Նա անդրադարձավ նախօրեին Կիրանցում սահմանազատման աշխատանքներ կատարելիս 33-ամյա կիրանցեցու՝ ականի պայթյունից վիրավորում ստանալու դեպքին: Այս առնչությամբ Սրբազանն ասաց. ՛՛Ամենասկզբից էլ խոսել ենք թե՛ սահմանային աշխատանքների, թե՛ ականազերծման մասին։ Այդ ամբողջը դրված է Հայաստանի Հանրապետության վրա։ Սահմանային աշխատանքների ժամանակ տեխնիկան կիրառելիս ներգրավել են նաև գյուղացիներին, և քանի որ ամեն ինչում այս մարդիկ անփույթ են, այդ անփութությունը դրսևորվել է նաև այս անգամ՛՛։

Բագրատ Սրբազանը հավելեց. ՛՛Մենք խոսում ենք ժողովրդավարությունից, իրենք խոսում են ռումբերի, ՛՛Զարյա 3՛՛-ի, աթոռների ու փողերի մասին՛՛։

Նա հայտնեց նաև, թե տեղեկություններ ունի, որ իրենց դեմ քարոզչության համար խոշոր գումար է ծախսվել:

՛՛Ըստ լուրերի՝ մոտ 50 միլիոն դոլար են ծախսել շարժման դեմ քարոզչություն իրականացնելու համար՛՛,-ասաց Բագրատ Սրբազանը։

  • Կիսվել: