կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Մենք բոլոր բանակցություններում բարձրացնում ենք Բաքվում պահվող հայերի հարցը. Փաշինյան

Մենք բոլոր բանակցություններում բարձրացնում ենք Բաքվում պահվող հայերի հարցը. Փաշինյան

Բաքվում պահվող հայերի նկատմամբ խոշտանգումների մասին տեղեկություններն արդեն իսկ բացահայտ են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ մինչև այս չէին ուզում հայտարարություններով սադրել խոշտանգումներ, արգելված միջոցների կիրառում: Այժմ, վարչապետի խոսքով, այլևս սադրել չեն կարող, որովհետև դա արդեն տեղի է ունեցել: 

Փաշինայնը հիշեցրել է, որ խնդրի կապակցությամբ ինքը, նաև արտգործնախարարությունը հանդես են եկել հայտարարություններով, որոնք հստակ գնահատական են տալիս, և այդ ուղղությամբ արվում են հնարավոր դիվանագիտական աշխատանքներ:

«Մենք բոլոր բանակցություններում այդ հարցը բարձրացնում ենք, ընդ որում՝ մենք այդ հարցերը բարձրացնում ենք նաև Ադրբեջանի հետ բանակցություններում, և այդ ուղղությամբ գործադրվում են ջանքեր, որոնք չեն երևում»,-նշել է նա:

  • Կիսվել: