հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Մատվիենկոյի այցին հիմնավոր են պատրաստվում․ «Հրապարակ»

Մատվիենկոյի այցին հիմնավոր են պատրաստվում․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հունիսի 5-ին Հայաստան կայցելի ՌԴ խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ Չնայած ռուս բարձրաստիճան պաշտոնյան երկօրյա այցով է լինելու Հայաստանում, սակայն այցը բավականին հագեցած գրաֆիկով է անցնելու: Ուշագրավ է, որ նախատեսվող միջոցառումների կազմակերպման գործը հյուրընկալվող կողմն է իր վրա վերցրել։ Մենք տեղեկացանք, որ Հայաստանում ռուսական մի շարք կազմակերպությունների ՌԴ-ից շրջաբերական է իջեցվել, յուրաքանչյուրը մի միջոցառում  կազմակերպելու հանձնառություն է ստանձնել։ Դիցուք, կլոր-սեղան քննարկումներ կլինեն՝ «Ռուս-հայկական հումանիտար համագործակցության զարգացման ուղղություններ, ռեսուրսներ»,  «ՌԴ-Հայաստանի մարզերի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության աճի տեմպերը» թեմաներով:

Կկայանան ռուս-հայկական գործարար խորհրդի ֆորումի լիագումար նիստ եւ նմանատիպ այլ քննարկումներ։ Ինչպես նաեւ Կապանում է միջոցառում սպասվում՝ Ռուսաստան-Հայաստան քույր քաղաքների միջեւ երկխոսության զարգացման թեմայով։ Հասկանալի է, թե ինչու է ընտրվել Կապանը, շուրջ երեք տարի է՝ ՌԴ-ն շահագրգռված է Կապանում հյուպատոսություն բացելու հարցում, սակայն մեր իշխանություններն ինչ-ինչ պատճառաբանություններով տորպեդահարում են այդ գործընթացը:

Ամիսներ առաջ ՌԴ ԱԳՆ խոսնակը հայտարարեց, թե Մոսկվան ակնկալում է, որ մինչեւ մայիս հստակություն կլինի Հայաստանում հյուպատոսություն բացելու հարցում, սակայն մայիսի վերջին ենք մոտենում` դեռ չկա։ Երեկ Հայաստանում գտնվող Սերգեյ Լավրովն էլ անդրադարձավ թեմային, ասաց, որ հյուպատոսության բացման նախապատրաստական աշխատանքներն են ընթանում, մինչդեռ մեր աղբյուրներն ասացին, որ առանձնապես աշխատանքներ չեն տարվում։

  • Կիսվել: