ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Մարտուն Գրիգորյանի վրա ճնշումը հետո է լինելու գյումրեցու կողմից. ՔՊ-ական պատգամավոր

Մարտուն Գրիգորյանի վրա ճնշումը հետո է լինելու գյումրեցու կողմից. ՔՊ-ական պատգամավոր

Փաստացի Գյումրիում քաղաքապետ որեւէ կոալիցիոն համախմբման արդյունքում չի ընտրվել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր, գյումրեցի Կարեն Սարուխանյանը՝ անդրադառնալով նրան, որ ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանը խոսել էր Գյումրիում արտահերթ նոր ընտրությունների անհրաժեշտության մասին:

«Բոլորս տեսել ենք, որ տարբեր քաղաքական ուժեր և թեկնածուներ հայտարարել են, որ այո, ընտրում ենք քաղաքապետ, զուտ նրա համար, որ ընդդիմադիր դաշտից է, բայց հետագայում մենք պատասխանատվություն չենք կրելու, բա կներեք, ո՞վ է կրելու այդ պատասխանատվությունը։ Եթե դուք ընտրում եք քաղաքապետ, այդ քաղաքապետի հետագա աշխատանքի համար, լավի էլ, վատի էլ աշխատանքի համար, հենց այդ ընտրողներն ենք կրում»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ Մարտուն Գրիգորյանը թե իշխանության կողմից էր թիրախավորվել, թե ընդդիմության, եւ իր նկատմամբ մեծ ճնշումներ կային, Սարուխանյանն ասաց. «Իմ կարծիքով ամենամեծ ճնշումը հետո է լինելու Մարտուն Գրիգորյանի հանդեպ՝ գյումրեցու կողմից։ Ինչո՞ւ, որովհետև գյումրեցին վստահաբար կարող եմ ասել, որ չի համակերպում և լավ չի ընդունել Մարտուն Գրիգորյանի արած քայլը։

Ի՞նչ է նշանակում պատասխանատվություն չեմ կրելու հետագա ինչ-որ պրոցեսի համար։ Դա Գյումրին է, դա մեր քաղաքն է։ Ո՞վ կարող է գնալ, ընտրել քաղաքապետին և ասել՝ ես պատասխանատվություն չեմ կրում:

Եթե այդ մարդիկ չհայտարարեին, որ գնալու ենք, այս մարդուն ենք ձայն տալու, ամենայն հավանականությամբ ՔՊ-ն մասնակցելու էր ավագանու նիստին, առաջադրելու էր իր թեկնածուին»:

  • Կիսվել: