երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Մարտուն Գրիգորյանի հայրը և որդին ազատ արձակվեցին դատարանի դահլիճից

Մարտուն Գրիգորյանի հայրը և որդին ազատ արձակվեցին դատարանի դահլիճից

Խուզարկությունների արդյունքում բերման ենթարկված Մարտուն Գրիգորյանի հայրը և որդին ազատ արձակվեցին դատարանի դահլիճից: Արդյոք կիրառվել է վարչական վերահկոսղություն, թե ոչ, պարզ կլինի 15:00-ին: Դատարանը հենց այդ ժամին որոշումը կհրապարակի:

Փաստաբան Արսեն Բաբայանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ տեղի է ունեցել խայտառակ նիստ: «Քննիչը հայտարարեց, որ հրաժարվում է պատասխանել մեր հարցերին, և այդ հրաժարումը պայմանավորված է նրանով, որ որևէ փաստական հանգամանք չկարողացավ ներակայացնի, որով հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված կլիներ, որ պարոն Գրիգորյանը կատարել է հանցագործություն:

Դատարանը չկարողացավ կամ չուզեց քննիչին պարտավորեցնի, որ մեր հարցերին պատասխանի, դրանով էլ փաստվեց, որ սա քաղաքական հետապնդում է: Դատարանին ներկայացրել եմ, որ Սարիկ Մինասյանը 26-ին՝ քաղաքացու բնակարան այցի ժանմանակ, ասել է՝ հենց փայտդ վերջանա, էլի կուղարկեմ»,- ասաց Բաբայանը:

Հիշեցնենք, որ երեկ ընտրակաշառք տալու մեղադրանքով ձերբակալվել էին Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը հորը և կրտսեր որդուն:

  • Կիսվել: