շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Մակունցն ԱՄՆ-ում ՀՀ պատվավոր հյուպատոսների հետ պլանավորել է առաջիկա տարվա անելիքները

Մակունցն ԱՄՆ-ում ՀՀ պատվավոր հյուպատոսների հետ պլանավորել է առաջիկա տարվա անելիքները

Դեկտեմբերի 18-ին դեսպան Լիլիթ Մակունցը խորհրդակցություն էր հրավիրել Միացյալ Նահանգների տարբեր նահանգներում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսների հետ՝ ամփոփելու 2024 թվականի ընթացքում կատարված աշխատանքները և պլանավորելու առաջիկա տարվա անելիքները։ Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:
 
«Դեսպանը երախտագիտություն հայտնեց պատվո հյուպատոսներին շարունակական հանձնառության և Հայաստանի Հանրապետության ու Միացյալ Նահանգների միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում ներդրման համար։
 
Հանդիպումը նաև հնարավորություն ընձեռեց քննարկելու 2025 թվականի ռազմավարական ծրագրերն ու անելիքները՝ կենտրոնանալով ԱՄՆ-ում Հայաստանի ներկայության ընդլայնման, ինչպես նաև տնտեսական, մշակութային և կրթական նախաձեռնությունների ուղղությամբ համագործակցության հետագա զարգացման վրա»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: