Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
«Այս պահին մեկնաբանություններ չունեմ, որևէ հարցի վերաբերյալ, շնորհակալություն»,- կառավարության նիստից հետո հայտարարեց Լիլիթ Մակունցը։
Նա նման կերպ արձագանքեց լրագրողի հարցին, թե արդյոք նա է զբաղեցնելու վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։
Մակունցը նաև չմեկնաբանեց, թե ինչով են պայմանավորված գործադիրում նախատեսվող նման փոփոխությունները։



