կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Մակրոն. «Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում»

Մակրոն. «Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում»

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մասնակցել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կողմից կազմակերպվող ամենամյա ընթրիքին, տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Նշվում է, որ միջոցառման ընթացքում ելույթ ունենալիս, Մակրոնը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու ուղղությամբ իրավական աշխատանքներ են տարվում:

Ըստ թուրքական աղբյուրի՝ Մակրոնի շեշտել է, որ միշտ աջակցելու է Ֆրանսիայում ապրող հայերին և Հայաստանին:

  • Կիսվել: