շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Լյուքսեմբուրգը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Լյուքսեմբուրգը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Քսավյե Բետելն իր թվիթերյան էջում ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը։

«Լյուքսեմբուրգը ողջունում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հայտարարությունները խաղաղության երկկողմ համաձայնագիրն ամբողջացնելու մասին։ Դրա հնարավորինս շուտ ստորագրումը որոշիչ քայլ կդառնա երկու երկրների հարաբերությունների լիարժեք կարգավորման և տարածաշրջանում կայունության հաստատման ճանապարհին»,- գրել է նա։

  • Կիսվել: