շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Լիբանանը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բանակցության ավարտը

Լիբանանը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բանակցության ավարտը

Լիբանանի արտաքին գործերի և ներգաղթյալների նախարարությունում հանդիպումների շրջանակում նախարարության գլխավոր քարտուղար, դեսպան Հանի Ալ-Շամիտելին ընդունել է Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանին։ Այս մասին իր թվիթերյան էջում հայտնում է Լիբանանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը: 
 
Նշվում է, որ դեսպան Աթաբեկյանը նրան տեղեկացրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները ավարտվել են, և բոլոր խոչընդոտների վերացվել, ինչը հնարավորություն է տալիս ստորագրել խաղաղության համաձայնագիրը։
 
«Գլխավոր քարտուղարը հայտնել է, որ Լիբանանը ողջունում է այս կարևոր քայլը՝ համաձայնագրի իրագործման, երկու երկրների միջև կայունության ապահովման և ժողովուրդների անվտանգության տեսանկյունից»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: