ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Լիագումար նիստեր մտցնելու իրավական հիմք  չկա. Ալեն Սիմոնյանը՝ 44-օրյա պատերազմի վերաբերյալ զեկույցի մասին

Լիագումար նիստեր մտցնելու իրավական հիմք չկա. Ալեն Սիմոնյանը՝ 44-օրյա պատերազմի վերաբերյալ զեկույցի մասին

«Մամուլում տեղ գտած տեղեկությունները, որ միտում կա դա չհապարակելու, ոչ թե հրապարակելու, չհրապարակելու մասին է, այլ հրապարակելու ձևի մասին է»,- ԱԺ-ում այս մասին ասաց Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույց՝  ԱԺ լիագումար նիստերում քննարկման հնարավորությանը և հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի այս թեմայով հայտարարություններին:  

«Զեկույցը հրապարակվելու է, չի կարող չհրապարակվել, այլ հարց է, թե դա կարվի ինչ ֆորմատով: Եթե նույնիսկ դա մտներ լիագումար նիստ, որը չի կարող, բոլոր իրավական  ձևակերպումերը դրա մասին են  խոսում, միևնույն է դա լինելու էր փակ ֆորմատով և  ես չեմ բացառում, որ կարող է լսումներ լինեն փակ ֆորմատով»,- նշեց նա ու հավելեց, որ այն չի կարող քննարկվել բաց ֆորմատով, քանի որ կան տեղեկություններ զորամասերի, զինված ուժերի մասին:

Նա առաջարկեց ուսումնասիրել կանոնակարգ օրենքը, նշեց, որ հիմա քննարկում են հարցին իրավական ձևակերպում տալ: Նշեց, որ Անդրանիկ Քոչարյանը իր ձևով է մեկնաբանում օրենքը, սակայն իրավական առումով կա հանձնման ընթացակարգ, որը տեղի չի ունեցել.«Իրավական առումով  չի հանձնել, այնտեղ խնդիր կա: Լիագումար նիստեր մտցնելու իրավական հիմք  չկա: Կա եզրակցության նաև ԱԺ համապատասխան ստորաբաժանումներից, քարտուղարությունից: Ես եմ որոշում կայացնողը, իմ համար որոշման հիմք է հանդիսանում օրենքը  և փաստաթղթերը, իրավական առումով թող հլը հանձնի»,- ասաց նա ու հավելեց, որ իրավական հիմք չի տեսնում ոչ միայն նրա համար, որ իր մասնագիտական կարծիքով է առաջնորդվում: 

  • Կիսվել: