Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցել
Խափանումների ամենամեծ թիվը գրանցվել է Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Սվերդլովսկի մարզում։
Ավելի վաղ «Յանդեքս»-ը հայտարարել էր Վլադիմիր քաղաքում գտնվող իր տվյալների մշակման կենտրոնի աշխատանքի դադարեցման մասին՝ անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։ Սա հանգեցրել է ընկերության ծառայությունների աշխատանքի խափանումների. մասնավորապես՝ տուժել են Go, «Էդա» (Eda/Սնունդ), «Լավկա» (Lavka) և «Փեյ» (Pay) ծառայությունները։



