շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
ԼՀ պատգամավորներից 11-ն «Իմ քայլի» ստացած ձայների և ԸՕ-ի «քրտինքով» են «վաստակել» մանդատները. իմքայլական պատգամավոր

ԼՀ պատգամավորներից 11-ն «Իմ քայլի» ստացած ձայների և ԸՕ-ի «քրտինքով» են «վաստակել» մանդատները. իմքայլական պատգամավոր

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանի՝ «Արմնյուզին» ըված հարցազրույցին:

Նա, մասնավորապես, նշել է. «Հարգարժան գործընկերս` ԱԺ ԼՀ խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանն Արմնյուզին տված հարցազրույցում ասել է, որ ի տարբերություն Իմ քայլը խմբակցության շատ պատգամավորների, Լուսավոր Հայաստանի բոլոր 17 անդամները իրենց քրտինքով են վաստակել իրենց մանդատները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:

Սիրելի՛ Տարոն, սիրելի՛ ընկեր, ախր հանրահայտ փաստ է, որ այդ 17-ից ուղիղ 11-ը Իմ քայլի ստացած ձայների և Ընտրական օրենսգրքի «քրտինքով» են «վաստակել» իրենց մանդատները, մնացած 6-ի «քրտնքի» չափը չափելն էլ քո խղճին: Քեզ ի՞նչ է տալիս նման որակումները: Ինչու՞ ես էդ դաշտ մտնում: Տրամաբանական բացատրություն չեմ գտնում»:

  • Կիսվել: