ԼՂ այդպիսի մակարդակի ղեկավարության գերի ընկնելը Բաքվի դատավարության ընթացքում օգտագործվելու էր ՀՀ-ի դեմ. Անդրանիկ Քոչարյան
«Հետևում ես Բաքվում դատավարությունը, և դա ինչ հետևանք կարող է ունենալ ՀՀ-ի համար: Վերջերս իմ խոսույթում օգտագործեցի, որ պետք է գերի չընկնեն, չէ գերի պետք է չընկնել, այն էլ այդպիսի մակարդակի ղեկավարության գերի ընկնելը Բաքվի դատավարության ընթացքում դա օգտագործվելու էր ՀՀ-ի դեմ»,- այս մասին այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՔՊ պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Խոսելով գերեվարման հանգամանքենրից՝ նշեց, որ գերեվարում պետք է թույլ չտային անվտանգության աշխատակիցները, նաև ռուս խաղաղապահները.«Տարել են առանձնատուն, այս բացահայտումները հերթականությամբ կլինեն, իմ ասածն ուրիշ բանի մասին է, ամեն ինչ պիտի արվեր, որ Արցախի ռազմաքաղաքակն ղեկավարությունը չգերեվարվեր»։