չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Լևո'ն, կգնաս հորդ կհարցնես, թե ձեզ ինչ էին ասում շարքային հայաստանցիները. ՔՊ-ական

Լևո'ն, կգնաս հորդ կհարցնես, թե ձեզ ինչ էին ասում շարքային հայաստանցիները. ՔՊ-ական

Ո՞ւր թռավ Լևոն Քոչարյանը՝ փոքրիկ իշխանը, խոսաց փախավ, ուրեմն Լևոն Քոչարյան, եթե նեղվել ես վարչապետի խոսքերից, ձեր ողջ խմբակցությանն «Պատիվ ունեմ»-ին իմացի, որ հաջորդ հարց ու պատասխանին ձեզ ավելի խիստ գնահատականներ են սպասվում, որոնք արտահայտելու են ձեր ողջ էությունը: Այս մասին Աժ-ում խմբակցության անունից ելույթ ունենալիս ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Լևոն Քոչարյանի ելույթին:

«Լևո՛ն Քոչարյան, ուշադիր լսի, ականջներդ ձգի ու լսի՝ այդ որ գալիս ես այստեղ ծեծերից ես խոսում, սրան այսպես քաշքշեցին, ինձ մեքենայի մեջ վայ, վայ, վայ քաշքշեցին, թևերս ցավաց և այլն, կգնաս հորդ կհարցնես՝ այդ ո՞նց էր լինում, որ մարդկանց զուգարանում ծեծում էին ու էլ զուգարանից դուրս չէին գալիս, կգնաս հորդ կհարցնես ո՞նց էին մարտի մեկին դիմահար կրակով մարդկանց սպանում փողոցներում, կգնաս հորդ կհարցնես՝ ո՞նց է Հայաստանում տեղի ունեցել հոկտեմբերի 27, կգնաս հորդ կհարցնես՝ ո՞նց էր Մեղրին փորձում փոխանակել Ղարաբաղի հետ, կգնաս հորդ կհարցնես՝ ո՞նց էր Ցեղասպանության հարցը սակարկում Թուրքիայի հետ հարաբերությունների ժամանակ, կգնաս հորդ կհարցնես, թե քո մանկության տարիքին ձեզ ի՞նչ էին ասում մեր ՀՀ շարքային ազնիվ քաղաքացիները, ում թալանում էիք առավոտից իրիկուն»,- ասաց Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը նշեց, որ նրանք իրավունք չունեն ՀՀ-ում խոսել կոռուպցիայից:

«Ո՞վ եք դուք, որ ՀՀ-ում ընդհանրապես խոսեք կոռուպցիայից, մարդու իրավունքների խախտումներից, թալանից, կառավարումից: Ո՞վ եք դուք ընդհանրապես, ձեր կառավարումը տեսանք, հեղափոխությունից հետո մի ամիս էլ չհասցրեցիք աշխատել, ձեր ապիկարությունը տեսանք, վարչապետը հրապարակային ձեզ դուրս է շպրտել կառավարությունից, շպրտել է դուրս ձեզ կառավարությունից: Դա է մեր վերջնական և հստակ գնահատականը ձեր կառավարմանն ընդհանրապես և ձեր էությանը, զզվեցրեցիք թողեցիք արդեն իսկականից, ձեռ եք առել այս ժողովրդին»,- ասաց նա:

  • Կիսվել: