շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Լեհաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է հայ-լեհական խորհրդարանական բարեկամական խմբի անդամների հետ

Լեհաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է հայ-լեհական խորհրդարանական բարեկամական խմբի անդամների հետ

Լեհաստանում Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանը հանդիպել է հայ-լեհական խորհրդարանական բարեկամական խմբի անդամների հետ՝ Լուցյան Մարեկ Պիետժչիկի գլխավորությամբ, հայտնում են Լեհաստանում ՀՀ դեսպանությունից։

Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է միջխորհրդարանական համագործակցությունն առավել խորացնելու և առկա շփումներն ակտիվացնելու անհրաժեշտությունը՝ ի շահ Հայաստանի և Լեհաստանի միջպետական հարաբերությունների հետագա զարգացման ապահովմանը։

  • Կիսվել: