Լավրովը հանդիպել է ԱՊՀ անդամ երկրների դեսպանների
Մոսկվայում այսօր տեղի է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ռուսաստանում հավատարմագրված ԱՊՀ անդամ երկրների դեսպանների ավանդական հանդիպումը։ Միջոցառմանը մասնակցել է նաև Համագործակցության գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:
Նշվում է, որ միջոցառման ընթացքում ամփոփվել են 2024 թվականին ԱՊՀ ձևաչափով Ռուսաստանի նախագահությամբ համագործակցության արդյունքները։
Նախանշվել են 2025 թվականի՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի, նացիզմի դեմ պայքարում խաղաղության և միասնության տարվա հիմնական խնդիրները՝ շեշտը դնելով արտաքին քաղաքականության համակարգման հետագա ամրապնդման, առևտրի ոլորտում համագործակցության ավելացման վրա, տնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում, ինչպես նաև անվտանգության ոլորտում։
Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել արդի համաշխարհային և տարածաշրջանային խնդիրների շուրջ, ներառյալ՝ Եվրասիայում հավասար և անբաժանելի անվտանգության նոր ճարտարապետություն ձևավորելու Պուտինի նախաձեռնության իրականացման համատեքստում։