երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Լարված իրավիճակ Սուրբ Աննա եկեղեցում

Լարված իրավիճակ Սուրբ Աննա եկեղեցում

Նիկոլ Փաշինյանի այցելությունը Սուրբ Աննա եկեղեցի՝ հերթական անգամ խաթարեց հավատացյալների անդորրը, որոնք մասնակցում էին պատարագի։

Փաշինյանի մասնակցությամբ պատարագին հնչեց Վեհափառ Հայրապետի անունը։ Փաշինյանն էլ՝ Ալեն Սիմոնյանի հետ կիսատ թողեցին պատարագը և որոշեցին հեռանալ։  Եկեղեցում իրավիճակը լարվեց, երբ Փաշինյանը դուրս էր գալիս եկեղեցուց, անվտանգության աշխատակիցները փորձում էին ուժով հեռացնել երիտասարդին և ճանապարհ բացել Փաշինյանի համար։ Ըստ կադրերի՝ երիտասարդը նշում էր, որ ցանկանում է մեջտեղում կանգնել, անվտանգության աշխատակիցներն էլ հարձակվեցին նրա վրա։

«Տենց չնայես ինձ»։

  • Կիսվել: