Լաչինի միջանցքի փակումը 2020թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ուղղակի և կոպիտ ոտնահարում է Ադրբեջանի կողմից այն. Վարչապետ
Լաչինի միջանցքի փակումը 2020թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ուղղակի և կոպիտ ոտնահարում է Ադրբեջանի կողմից այն պարզ հիմնավորմամբ, որ նշված հայտարարության 6-րդ կետի hամաձայն՝ Լաչինի միջանցքը գտնվում է ԼՂ-ում ՌԴ խաղաղապաh զորախմբի վերահսկողության ներքո և ադրբեջանական հանրապետությունը երաշխավորում է քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը։
Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


