չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
ԿԸՀ-ն այսօրվանից սկսում է հունիսի 7-ի ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերի հայտերի ընդունումը

ԿԸՀ-ն այսօրվանից սկսում է հունիսի 7-ի ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերի հայտերի ընդունումը

Այսօրվանից արդեն հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող քաղաքական ուժերը կարող են պաշտոնապես ներկայացնել իրենց հայտերը:

Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեն մինչև ապրիլի 23-ի ժամը 18:00-ն:

ԿԸՀ-ն քաղաքական ուժերի ընտրական ցուցակների գրանցումը կկատարի ապրիլի 23-ից մայիսի 3-ը:

Նախընտրական քարոզչությունը պաշտոնապես կմեկնարկի մայիսի 8-ին և կշարունակվի մինչև հունիսի 5-ի ժամը 24:00-ն:

Քվեարկության նախորդ օրը՝ հունիսի 6-ը, լռության օր է. այդ օրն արգելվում է քարոզչությունը:

  • Կիսվել: