Կրեմլը հայտարարել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման նախապատրաստման մասին
Ռուսաստանի Դաշնություն-Հայաստան-Ադրբեջան գագաթաժողովը պատրաստվում է, դրա անցկացման օրվա եւ վայրի մասին Կրեմլը կտեղեկացնի: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ռուսաստան եռակողմ հանդիպման էր հրավիրել։
Պաշտոնական Երևանը դեռևս չի արձագանքում այս նորությանը։


