Կրակոցը լավ բան չէ, բայց չեմ կարծում՝ այդ կրակոցները պատերազմի մասին են խոսում. Սյունիքի մարզպետ
Եթե կա կրակոց, իհարկե անհանգստացնում է եւ լուրջ է, բայց այն աստիճանի լուրջ չէ, որ պետք է մարդկանց մոտ խուճախ առաջացնի, NEWS.am–ին ասել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
«Մարդկանց մոտ խուճապ չկա, բայց կա անհանգստություն, բոլորս ենք անհանգստանում ենք, որովհետեւ կրակոցը լավ բան չէ, բայց միեւնույն ժամանակ, ես չեմ կարծում, որ այդ կրակոցներտը պատերազմի մասին են խոսում, անհասցե կրակոցներ են»,– ասել է մարզպետը։
Նշենք, որ տեւական ժամանակ է՝ կրակոցներ են լսվում Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերում, մասնավորապես Խոզնավարում եւ Խնածախում։
Մանրամասները՝ դիտեք տեսանյութում.