ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Կոստանյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ

Կոստանյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ

Մայիսի 6-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սոնաթա Քոուլթերի հետ, հայտնում են ԱԳ նախարարությունից։
 
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին և նոր նախաձեռնություններով ընդլայնման հեռանկարներին։ Մտքեր են փոխանակվել ԹՐԻՓՓ նախագծի իրագործման ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ:

  • Կիսվել: