ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Կոստանյանն ու Լիտվայի իր գործընկերն անդրադարձել են Երևանում կայացած Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի արդյունքներին

Կոստանյանն ու Լիտվայի իր գործընկերն անդրադարձել են Երևանում կայացած Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի արդյունքներին

Մայիսի 5-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Լիտվայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Օդրա Պլեպիտեյի հետ:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև առկա դինամիկ քաղաքական երկխոսության մակարդակի վերաբերյալ, ընդգծել ՏՏ, թվայնացման, կիբերանվտանգության ոլորտներում առկա փոխշահավետ համագործակցության հետագա խորացումը։

Վահան Կոստանյանը և Օդրա Պլեպիտեյն անդրադարձ են կատարել մայիսի 5-ին Երևանում կայացած Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի արդյունքներին և պայմանավորվածություն ձեռք բերել առավել խորացնել ԵՄ շրջանակներում երկկողմ համագործակցությունը թիրախային ծրագրերի իրագործման նպատակով։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումներին։

  • Կիսվել: