երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Կորոնավիրուսով վարակված առաջին քաղաքացին ապաքինվել է․ Վարչապետ

Կորոնավիրուսով վարակված առաջին քաղաքացին ապաքինվել է․ Վարչապետ

Կորոնավիրուսով վարակված առաջին քաղաքացին ապաքինվել է։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում քիչ առաջ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նա, 14 օր անցկացնելով հիվանդանոցում, որևէ բուժում չի ընդունել, որևէ դեղ չի խմել։ 14 օր ուղղակի մնացել է մեկուսացված, ինքնաբուժվել է և դուրս է գալիս հիվանդանոցից ու գնում է տուն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Տեղեկացնենք՝  ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն ՀՀ-ում արձանագրվել էր մարտի 1-ին։ Քաղաքացին ժամանանել էր Հայաստան Իրանից։ Քաղաքացու հետ նույն ինքնաթիռով ժամանածները մեկուսացվել էին, սակայն նրանց մոտ վարակի առկայությունը հերքվել էր։

  • Կիսվել: