շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Կոնջորյանն ու Heritage հիմնադրամի նախագահը քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններն ու ռազմավարական գործընկերությունը

Կոնջորյանն ու Heritage հիմնադրամի նախագահը քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններն ու ռազմավարական գործընկերությունը

ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն այսօր Ազգային ժողովում հանդիպել է Heritage հիմնադրամի նախագահի ավագ խորհրդական Ջեյմս Կարաֆանոյի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին Ատլանտյան խորհրդի նախկին ավագ գիտաշխատող Կաուշ Արհան և Ռումինիայում ԱՄՆ նախկին դեսպան Ադրիան Ցուկերմանը: Այս մասին Կոնջորյանը հայտնել է սոցցանցի իր էջում:
 
«Հանդիպման ընթացքում խոսել ենք Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների և ռազմավարական գործընկերության, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ»,-գրել է նա:

  • Կիսվել: