Կոնգրեսականը Մարկո Ռուբիոյին անհապաղ քայլեր ձեռնարկել Բաքվում անօրինական կերպով պահվող հայ գերիներին ազատ արձակելու համար
Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ կոնգրեսական Քրիս Սմիթը կոչ է արել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին անհապաղ քայլեր ձեռնարկել Բաքվում անօրինական կերպով պահվող հայ գերիներին ազատ արձակելու համար։
«Միանգամայն ակնհայտ է, որ Ալիևի կողմից հայերի դեմ իրականացված Ցեղասպանությունից հետո երկրում բազմաթիվ քաղբանտարկյալներ և ռազմագերիներ են պահվում։ Ես պարզապես կոչ կանեի Ձեզ անել հնարավոր ամեն նրանց ազատ արձակելու համար»,- ասել է նա
Ի պատասխան՝ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ հայ գերիների ազատ արձակումը տարածաշրջանում ԱՄՆ-ի շարունակական դիվանագիտական ջանքերի կարևորագույն բաղադրիչն է՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը: