Կոմարովսկին հրապարակել է երեխաների կորոնավիրուսով հավանական վարակման մի քանի աշխտանիշ
Մանկաբույժ Եվգենի Կոմարովսկին Ինստագրամի իր էջում թվարկել է մի քանի ախտանիշները, որոնցով կարելի է ենթադրել՝ արդյո՞ք երեխան կարող է վարակված լինել կորոնավիրուսով:
Ըստ նրա՝ երեխան կարող է հիվանդանալ, եթե նա հաճախակի փսխում է, փորլուծություն և սուր շնչառական վիրուսի նշաններ ունի: Նա ծնողներին հորդորել է ցանկացած անհասկանալի ախտանիշների դեպքում անհապաղ բժշկի դիմել:
Կոմարովսկին հայտարարել է, որ կորոնավիրուսից մանկական մահվան դեպքերից գրեթե բոլորը կապված են ծանր պաթոլոգիաների հետ: