Ֆինանսների նախարարը Երախտագիտության մեդալներ է հանձնել նախարարության աշխատակիցներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Երախտագիտության մեդալով են պարգևատրվել նախարարության բյուջեների կատարման հաշվետվությունների վարչության պետ Գայանե Զարգարյանը և մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ Արշալույս Հարությունյանը։ Այդ մասին հայտնում են նախարարությունից:
Պետական պարգևները հանձնել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Շնորհավորում ենք մեր գործընկերներին՝ մաղթելով նոր ձեռքբերումներ և մասնագիտական հաջողություններ»,- հայտնում են նախարարությունից:



