չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Կիևը պատրաստ է որքան հնարավոր է շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ․ Զելենսկի

Կիևը պատրաստ է որքան հնարավոր է շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վերահաստատել է Ուկրաինայի հավատարմությունը խաղաղությանը։

Ընդգծելով, որ փետրվարի 28-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումն «այնպես չի անցել, ինչպես ակնկալվում էր», Զելենսկին նշել է, որ Կիևը պատրաստ է որքան հնարավոր է շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ կայուն խաղաղության հասնելու համար։

«Մեզանից ոչ ոք չի ուզում անվերջ պատերազմ։ Ուկրաինան պատրաստ է որքան հնարավոր է շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ կայուն խաղաղությանը հասնելու համար։ Ես և իմ թիմը պատրաստ ենք աշխատել նախագահ Թրամփի ուժեղ ղեկավարության հետ՝ կայուն խաղաղությանը հասնելու համար», - X-ում գրել է Զելենսկին՝ նշելով, որ առաջին փուլը կարող է լինել գերիների ազատ արձակումը, երկնքում և ծովում զինադադարը, եթե Ռուսաստանը նույն կերպ վարվի։

«Այնուհետև մենք ցանկանում ենք շատ արագ առաջ շարժվել բոլոր հաջորդ փուլերով և աշխատել ԱՄՆ-ի հետ՝ ամուր գործարքն ավարտին հասցնելու համար», - գրել է Ուկրանայի նախագահը։

  • Կիսվել: